History
Mission
Honorary Chairs
Board of Directors
Advisory Board
Regional Chairs
Freedom
Democracy
Economic Development
Education
Cultural Heritage
Press Releases
News from Artsakh
AFA in the News
Donate Online
Volunteer
Share Your Ideas
Basic Facts
Links
Membership Directory
Message Board

«Արցախ» հասարակագիտական ամառային դպրոց
Artsakh-2011 Summer School in Humanities
նկարագրություն

ա/ռաջաբան

Ուրախ ենք հայտարարել, որ 2011 թվականի հունիսի 26-ին Արցախում ՀԲԸՄ հովանավորությամբ կմեկնարկի «Արցախ» հասարակագիտական ամառային դպորցը։ ԱՀԱԴ-ն նպատակ ունի համախմբել ավագ կուրսերում սովորող թվով 30-35 ուսանողների, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կիրառական հմտություններ, ծանոթանալ հասակակիցների հետ և սովորել միմյանցից, ինչպես նաև Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից։

Ամառային դպրոցի ուսանողները կմասնակցեն դասախոսությունների և գործնական քննարկումների, հնարավորություն կունենան հանդիպել տեղի հասարակական և քաղաքական գործիչների։ Ամառային դպրոցի ավարտին բոլոր մասնակիցները կներկայացնեն նախապես ընտրված թեմաներով զեկույցներ և գործնական հետազոտությունների արդյունքներ։

բ/ովանդակություն

ԱՀԱԴ անդրանիկ հավաքը հագեցած օրակարգ է ունենալու։ Ամառային դպրոցի ունի հասարակագիտական ուղղվածություն:  Դասախոսություններ կլինեն պատմության և քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության, հակամարտությունների լուծման ինչպես նաև գործարար հաղորդակցության հմտությունների վերաբերյալ: Նախատեսվում է մասնակիցներին ընդգրկել երկու մասնագիտական խմբակներում, որոնց շրջանակներում առանձին-առանձին կներկայացվեն ու կքննարվեն տվյալ ուղղությանն առնչվող մեթոդաբանական հիմնախնդիրներ։

Քաղաքագիտական խմբակի ուշադրության կենտրոնում կլինեն քաղաքագիտական հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, հետազոտությունների իրականացման ընթացքում ծագող կիրառական խնդիրները, ինչպես նաև հետազոտությունների կիրառականության ապահովման հետ կապված հիմնահարցեր։

Պատմության/պատմագիտական խմբակի ուշադրության կենտրոնում կլինեն հայ պատմագիտության ձեռքբերումները և հիմնախնդիրները: Անդրադարձ կկատարվի նաև արվեստի և արվեստի պատմության ուսումնասիրման մեթոդաբանական հարցերի:

Մասնագիտական խմբակների շրջանակներում դասախոսությունները և քննարկումները տեղի կունենան աշխատանքային օրերի ընթացքում՝ ընդգրկելով օրվա առաջին կեսը։ Օրվա երկրորդ հատվածի ընթացքում բոլոր ուսանողները կմասնակցեն մասնագիտական հմտությունների զարգացման գործնական պարապմունքների և թեմատիկ դասախոսությունների, որոնք կներառեն նաև այլ հասարակագիտական առարկաններ։ Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու որոշակի պարբերականությամբ կազմակերպվող երեկոյան զրույցներին, որոնց ընթացքում ամառային դպրոցում կհյուրընկալվեն ճանաչում ունեցող հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ։

գ/րանցման պայմաններ

ԱՀԱԴ-ի առաջնային թիրախը Արցախի ԲՈՒՀ-երի ուսանողներն են։ Սակայն կարևորելով հայաստանյան և արտասահմանյան ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների մասնակցությունը` կազմակերպիչները նախատեսում են նման հնարավորություն։

ԱՀԱԴ-ին կարող են գրանցվել 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում ցանկացած ԲՈՒՀ-ի ավագ կուրսերի այն ուսանողները (երրորդ և բարձր), ովքեր ստանում են հասարակագիտական կրթություն։

Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է։

Մասնակցությունը ամառային դպրոցին ԱՆՎՃԱՐ է։

դ/իմելու կարգ

Բոլոր հետաքրքված ուսանողները պետք է լրացնեն կից ներկայացված դիմումաձևը և համառոտ ինքնակենսագրականի հետ միասին մինչև 2011 թ. հունիսի 9-ը ուղարկեն ArtsakhSSH@gmail.com հասցեին։  Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել ArtsakhSSH@gmail.com :